▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նստացույցը դադարեցրեք, գնացեք տուն, մենք լավ ենք. Դավիթ Պետրոսյան

Տարկետման վերացման դեմ պայքարի նախաձեռնության խմբի անդամներից Դավիթ Պետրոսյանը իր համացանցային էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացրել, որ իրենք լավ են եւ առաջարկել է նստացույց անողներին դադարեցնել այն եւ գնալ տուն:

«Մենք ցանկանում ենք տեղեկացնել, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մեր տրամադրությունն առավոտվա համեմատ ավելի բարձր է: Տեսնում էինք, թե ինչպես են մեզ աջակցում կոնսերվատորիայի ուսանողները: Ցանկանում եմ իմ ընկերներին կոչ անել, որ նստացույցը դադարեցնեն ու գնան տուն: Հացադուլի վրա մի կենտրոնացեք, զինվեք նոր մտքերով, գաղափարներով: Ուզում եմ ասել, որ ԵՊՀ անվտանգության աշխատակիցների հետ նույնպես ամեն ինչ կարգին է»,- իր խոսքում ասում է նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին