▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Թուրքիան տարբեր ամբիոններից Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քարոզչություն է անում

Ազատազրկմանս պատվիրատուներին խոստանում եմ` բոլորը պատժվելու են, պատվիս հարցն է. Անի Հովհաննիսյան

Հայաստանից 850.000 դոլարի ապրանք են արտահանել Թուրքիա՝ հիմնականում ոսկեղեն

Մահացած զինծառայողը վերադարձել էր Հայաստան՝ ուսումը շարունակելու. նա ծառայել էր ՌԴ զինված ուժերում

Վատացել է հացադուլ հայտարարած ուսանողներից մեկի ինքնազգացողությունը



2017-11-14 21:22:41

Armtimes-ը գրում է, որ քիչ առաջ վատացել է հացադուլ անող ուսանողներից մեկի՝ Լեւոնի ինքնազգացողությունը։ Այս պահին շտապ բուժօգնության մեքենայի ներսում աշխատակիցները տղային առաջին բուժօգնություն են տրամադրում։

Մյուսները ներսում շարունակում են հացադուլը։

Լեւոնի ինքնազգացողության վատացումից հետո, հացադուլ հայտարարած տղաները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որում ասվում է.

««Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը արձանագրում է, որ մեր 5 անդամների կողմից սկսված հացադուլը ցույց է տալիս նրանց վճռականությունը պայքարը հասցնել հաղթական ավարտին։ Կոչ ենք անում խնդրով ինչպես նաև տղաների առողջությամբ մտահոգ բոլոր անձանց միանալ նախաձեռնության երթին դեպի Ազգային Ժողով, որը կմեկնարկի առավոտյան 9:30 Երևանի պետականի համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակից։ Հորդորում ենք բոլոր համալսարանների ուսանողներին ինքնակազմակերպվել իրենց բուհերում և երթով շարժվել դեպի Ազգային Ժողով, որտեղ վաղը տեղի է ունենալու օրենքի քվեարկությունը։ Եթե մինչ օրս չես միացել մեր պայքարին, ապա վաղը հենց այդ օրն է ոտքի կանգնել քո և քո ընկերների իրավունքների պաշտպանության համար։

Միաժամանակ սթափության կոչ ենք անում իշխող մեծամասնությանը՝ ընդգծելով, որ ուսանողական շարժումն ունի իշխանություններին անհանգստություն պատճառելու օրեցօր աճող պոտենցիալ։

Հ.գ. Չուշանալ»:

Ավելի ուշ շտապ օգնության բժիշկն Armtimes-ին փոխանցել է, որ թերսնման արդյունքում է ինքնազգացողությունը վատացել եւ խորհուրդ չի տրվում շարունակել հացադուլը, բայց Լեւոնը, բժշկի փոխանցմամբ, ուզում է գնալ ընկերների մոտ:

NEWS.am-ի հետ զրույցում հացադուլավորներից Դավիթ Պետրոսյանը նշել է, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ եթե ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, պետք է դուրս գա լսարանից եւ բուժօգնություն ստանա:

«Քիչ առաջ նկատեցինք, որ Լեւոնն իրեն վատ է զգում, առաջարկեցինք դուրս գալ, նա էլ համաձայնվեց: Մենք չորսս մեզ շատ լավ ենք զգում, չենք նահանջելու: Մեզ համար շատ վիրավորական է, որ ասում են, թե գնացեք ծառայեք, ինչու եք խուսափում, բայց հիշեցնեմ նորից, որ ես ծառայել եմ, Լեւոնը նույնպես ծառայել է, մեզ համար շատ վիրավորական են եղել այդ հայտարարությունները»,- ասել է Դավիթ Պետրոսյանը:

Տեսանյութը՝ 1in.am-ի







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.