▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Թունել Հակոբից մինչև Շանել Սյուզի, Սևերից ու Սաքուլիկներից մինչև Սպիտակցի Հայկո ու Սուպեր Սաքո

Ի՞նչ կա հայկական եկեղեցու տակ

Զավեշտ.Ադրբեջանն առաջարկել է, հայերն էլ համաձայնել են չնշել խաչքարերի ծագման վայրը

Կուսաթաղանթին սիրահարվողներին չեմ պատասխանի. Անահիտ Հարությունյանը` իր և սիրելիի տարիքային մեծ տարբերության մասին

Հերքումդ հերքեմ կամ նաղդալյանական սուտ



2017-11-17 14:19:10

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Շատ ցավալի իրավիճակ է մեր երկրում, երբ անգամ պետական պաշտոնյան իր գործընկերոջ կաշին փրկելու համար պատրաստ է պաշտոնական հարցումներին կեղծ պատասխաններ տալ, ստել, որպեսզի ժողովրդին հանգստացնի, թույլ չտա մարդկանց արդարացիորեն բողոքել, վերահսկել կոռուպցիան, ատկատն ու նմանատիպ խաբեությունները:

Օրերս էր տարածվել Հերմինե Նաղդալյանի 2 միլիոնի թեման, իհարկե, բարկությունը մարդիկ խեղդեցին իրենց մեջ, թե չէ կխեղդեին հենց Նաղդալյանին: 2 միլիոն բջջայինի հեռախոսավճարի համա՞ր, անմարդկային է… Հերքվե՜ց, իհարկե, պետք է հերքվեր:

Հարցում էինք ուղարկել բջջային օպերատորին, ու ի՞նչ պատասխանեն, որ լավ լինի՝ հերքումդ հերքեն:
Ընկերությունն ասում է՝ վճարվել են, դե էլ ի՞նչ…
Պատասխանն ամբողջությամբ ստորև.

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունն իր բոլոր բաժանորդներին՝ լինեն դրանք անհատներ, կազմակերպություններ կամ պետական մարմիններ, ծառայություններ է մատուցում համապատասխան պայմանագրերի և դրանցում ամրագրված պայմանների, այդ թվում՝ սակագների հիման վրա: Մատուցված ծառայությունների համար հաշիվներ են տրվում և վճարումներ են ընդունվում այդ նույն պայմանագրերով և գործող իրավական ակտերով սահմանված կարգով:

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից:

ՀՀ Սահմանադրության հոդված 33-ի (Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը) և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի հոդված 49-ի (Հաճախորդների տեղեկությունների գաղտնիությունը) համաձայն՝ ընկերությունը պարտավոր է պահպանել հեռախոսային խոսակցությունների և այլ էլեկտրոնային հաղորդակցության գաղտնիությունը, ուստի չի կարող հրապարակել կամ հաստատել այս կամ այն բաժանորդի հաղորդակցությանը վերաբերող տեղեկատվությունը:

Ընկերությունը հարկ է համարում պարզաբանել, որ, ռոումինգային ծառայությունների առանձնահատկություններից ելնելով, որևէ ամսվա ընթացքում մատուցված ռոումինգային ծառայությունների գումարները կարող են հաշիվներում արտացոլվել ուշացումով, այն է՝ այդ ամսվանը հաջորդող երկու ամիսների հաշիվներում, ինչի մասին համապատասխան ծանուցում միշտ առկա է եղել ընկերության պաշտոնական վեբ-կայքում:

Նելլի Ավետիսյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.