▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասմունքող Լիանա Զուրաբյանի դեպքից հետո ոստիկանությունն այլևս չի հրապարակի ՃՈ տեսանյութերը

​​​​​​​

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. սեպտեմբերի 7-ին դիմում էր հղել ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ խնդրելով պարզել ՀՀ Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը՝ կապված ասմունքող Լիանա Զուրաբյանի անձնական տվյալները պարունակող աղմկահարույց տեսանյութի հրապարակման հետ, և իրականացնել օրենքով սահմանված վարչարարություն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի այդօրինակ խախտումները կանխելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 5-ին Ոստիկանությունը Youtube կայքի «POLICE RA Vostikanutyun» ալիքում հրապարակել էր «Լիանա Զուրաբյան» վերնագրով տեսանյութ, որը ձեռք էր բերվել Ճանապարհային ոստիկանության տեսուչների համազգեստի վրա առկա անհատական տեսախցիկների միջոցով: Այսինքն, Ոստիկանությունը ձեռք բերելու, պահպանելու, օգտագործելու և տարածելու միջոցով մշակել էր Լիանա Զուրաբյանին և նրա դստերը վերաբերող անձնական տվյալներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» գրության առիթով Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն օրերս որոշում է կայացրել, որով արձանագրում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսուչների անհատական տեսախցիկներով տեսաձայնագրում իրականացնելը օրինական է, սակայն տեսաձայնագրությունները հրապարակելը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին:

Արդ, ոստիկանությունը այլևս չի կարող հրապարակել կամ այլ անձանց փոխանցել Ճանապարհային ոստիկանության տեսուչների անհատական տեսախցիկներով նկարահանված տեսանյութերը:

Հավելենք, որ վերոնշյալ տեսանյութը արդեն հեռացվել է ՀՀ Ոստիկանության յութուբյան ալիքից:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Կարդացեք նաև` Երբ ՃՈ աշխատակիցները, նրանց ղեկավարը ներողություն կխնդրեն, այդ ժամանակ էլ կթարմացնեմ կտրոնը. Լիանա Զուրաբյան

Ձեզ մա՞յր չի բերել. ինչ տհաճ պատմության մեջ է ընկել Լիանա Զուրաբյանն իր 1-ամյա որդու հետ նախագահի տան հատվածում

Չեմ կարողանում գնալ կաթ գնել փոքրիկիս համար այս անասուն վիճակի պատճառով. արտասվող Լիանա Զուրաբյանը խնդրում է իրեն հանգիստ թողնել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին