▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում մեկնարկել է հակաահաբեկչական գրոհը․ շրջապատված ահաբեկիչները կրակում են

 Արդեն 20 ժամից ավելի Թբիլիսիի Գաբրիել Սալոսիի փողոցում ընթանում է հատուկ գործողություն:

 Նոեյմբերի 22-ի լույս գիշերը Թբիլիսիի փողոցներից մեկում ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություն է սկսվել։ Շենքը, որտեղ ենթադրաբար տեղակայվել է երկու ահաբեկիչ, շրջապատվել է, այնտեղից մարդիկ տարհանվել են։ Առավոտյան Վրաստանի ազգային անվտանգության ուժերը գրոհել են շենքը, լսվել են կրակոցներ ևպայթյուններ։ 

Տեղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ամբողջ գիշերվա ընթացքում նռնակների պայթյունների ձայներ է լսել: Կասկածյալ ահաբեկիչներին չի ճանաչում, բայց հավատացնում է՝ Վրաստանի քաղաքացիներ չեն, վրացերեն խոսել չգիտեն:

Հատուկ գործողության ընթացքում վիրավորվել է հատուկջոկատային, որը Ինգորոկղվայի հիվանդանոցում մահացել է:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում ընթացող հատուկ գործողությունը սկսվել է սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 8-ի սահմաններում: Իսանի թաղամասի բնակարաններից մեկում երկու անձ է գտնվում, ովքեր, ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ օտար երկրի քաղաքացիներ են ու ահաբեկչական խմբավորման անդամներ:

Գաբրիել Սալոսիի փողոցում հատուկ գործողությունը շարունակվում է նաեւ այս պահին: Պարբերաբար լսվում են կրակոցներ եւ պայթյուններ: Տեղում մոբիլիզացված են շտապ օգնության մեքենաներ:

 

Աղբյուր՝ Ալիքմեդիա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին