Փաստինֆո-ն գրում է.Նոյեմբերի 9-ին քննիչի կողմից որոշում է կայացվել՝ «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:
Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով գործում ներգրավվել է որպես Պավել Մանուկյանի պաշտպան:
Ըստ մեղադրանքի՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող գործով հուլիսի 26-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքում կայացած դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Մանուկյանը, չենթարկվելով նիստը նախագահող դատավորի օրինական կարգադրություններին, շարունակել է առանց վերջինիս թույլտվության խոսել:
Նիստը նախագահող դատավոր Գաբրիելյանի կողմից նիստերի դահլիճից իրեն 10 ժամով հեռացնելու վերաբերյալ դատական սանկցիա կիրառելուց հետո ոտնձգելով արդարադատության մարմինների նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններին՝ Պավել Մանուկյանը դատավորի պատվի ու արժանապատվության դեմ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել՝ նիստը նախագահող դատավորին անվանելով «ցռան մոզի»:
Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ դեռևս նոյեմբերի 9-ին, երբ կայացվել է նման որոշում, քննիչը գնացել է Պավել Մանուկյանի մոտ, վերջինս որևէ ցուցմունք չի տվել, չի ստորագրել ու չի ծանոթացել որոշմանը:
Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում