Այսօր համացանցում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ երեկ «Հայբուսակ» համալսարանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում Իսրայելի քաղաքացին հարվածել է դեկանին և փոխդեկանին: Մասնավորապես, Ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ, 48-ամյա Յանինա Մարինոսյանին, 53-ամյա Նարինե Մարտիրոսյանին, 22-ամյա Մարիամ Գրիգորյանին և Իսրայելի պետության քաղաքացի, 29-ամյա Մոհամադ Աբեդալֆատտահ Աբո Ակելին: Պարզվում է, որ ժամը 13:00-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Մ. Աբո Ակելը հարվածել է Ն. Մարտիրոսյանի և Յ. Մարինոսյանի, ինչպես նաև Մ. Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին:
Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց Անահիտ Հարությունյանի հետ, ով հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց՝ նշելով.
«Ես ոչնչից տեղյակ չեմ, զանգահարեք դեկանին»,- նշեց Անահիտ Հարությունյանը:
«Հայբուսակ» համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան Յանինա Մարտիրոսյանի հետ կապ հաստատելու փորձերը, սակայն, ապարդյուն անցան, քանի որ վերջինս չէր պատասխանում հեռախոսազանգերին: