▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասմունքիս կենտրոնը 6 տարեկան է. Լիանա Զուրաբյանը՝ դժվարությունների, անցած ուղու, ձեռքբերումների մասին և ոչ միայն

​​​​​​​

 

Լիանա Զուրաբյան ասմուքնի տունը հիմնվել է 2011 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գրողների Միության տանը: Առաջին սաները եղել են Հայաստանի մարզերից, այնուհետև Երևանում բնակվողները ևս հետաքրքրություն են ունեցել և ընդգրկվել են Լիանայի ասմունքի կենտրոնում: Asekose.am-ի հետ զրույցում վերջինս պատմեց իր դժվար ճանապարհի, իրեն խանգարողների, հաղթանակների և նվաճումների մասին:

«Ճանապարհը շատ դժվար էր, քանի որ ասեկոսեներն ու արդեն կայացած դերասանները կարողանում էին ինչ-որ չափով խանգարել մեզ: Նշում էին, որ չունեմ իրավունք պոեզիա դասավանդելու, քանի որ ես մասնագիտությամբ դերասան չեմ: Սակայն այդ ամենը հաղթահարեցի ու փորձեցի, իմ խաչը կրելով, երեխաներին գրականություն և պոեզիա դասավանդել»:

Այն հարցին, թե ի՞նչ նվաճումներ ու ձեռքբերումներ են ունեցել Լիանայի սաները, վերջինս ասաց.

«Մեր երեխաներն անչափ շնորհաշատ են ու ներաշխարհով հարուստ: Նրանք են իրենց ծնողներին պարտադրում, որ իրենց բերեն մեր կենտրոն: Մեր առաջին սաներից ոմանք հայտնվել են հեռուստատեսությունում և շատ հայտնի են համարվում հանրության շրջանում: Մյուս մասը հանդես է գալիս մեծ բեմերում:  Արդեն 6 տարի է, ինչ մեր ասմունքի կենտրոնը գործում է: Հաշվի առնելով մեր առջև ստեղծված դժվարություններն ու խնդիրները, վստահ կարող եմ ասել, որ կարողացել ենք պատվով դուրս գալ այս ամենի միջից: Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր մշտապես մեր կողքին են եղել և օգնել են մեզ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին