«12 գյուղերով անցնող Եղեգիս գետն արդեն գոյություն չունի, ցամաքել է, առվակ է դարձել: Անընդհատ ՀԷԿ են շահագործում»,-ահազանգում է ֆերմեր Տիգրան Եղոյանը:
«Մի քանի օր առաջ էլ ևս մեկ հանցագործություն բացահայտեցինք. «Արփա-Սևան» գնացող ջուրը գողանում են: Ո՞վ է այդ ՀԷԿ-ի տերը, ես չգիտեմ: Փաստորեն, Սևանի ջուրը գողանում են: Ջուրը, որը Եղեգիս գետից պետք է մտներ «Արփա-Սևան», մտնում է ՀԷԿ: Սա իսկական աղետ է, գյուղացին չի կարողանում ջրել իր հողակտորը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ ստեղծված քաոսի ու ծանր վիճակում գտնվող տնտեսության համար մեղադրելով Գյուղատնտեսության ու Բնապահպանության նախարարություններին:
Անի Կարապետյան