Երեքշաբթի առավոտյան դաժան դեպք է կատարվել Էջմիածնում։
Ինչպես հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը, ժամը 10.30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 71–ամյա Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Սլավիկ Մ.-ն գումարային հարցի շուրջ վիճել է 65–ամյա Խորեն Սարգսյանի հետ, ինչի ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ է նրան հասցրել, իսկ սպանելուց հետո կացնով անդամահատել է դաստակները: