▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացիների առողջությանը վտանգ է սպառնում.հավի մսի մեջ հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, հակաբիոտիկներ

«Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել բրազիլական, ռուսական, ուկրաինական ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 5 նմուշներում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է:

«Եղել են մակնշման հետ կապված խնդիրներ: Գրանցվել են նաև հակաբիոտիկների մնացորդներ:Փորձաքննության է ներկայացվել ռուսական «Мираторг» ընկերության սառեցված բրոյլեր հավի միսը, որտեղ ՄԱՖԱՄ քանակը 7,5 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի քանակը։ Մսի մեջ հայտնաբերվել է հակաբիոտիկ՝ լևոմիցետին ՝ 0,1517 մգ/կգ (թույլատրելի նորման՝ <0,01 մգ/կգ-ից)։ Փորձաքննության է ներկայացվել դարձյալ ռուսական «Мираторг» ընկերության «Петруха» սառեցված բրոյլեր հավի միսը։ Պարզվել է՝ պարունակում է տետրացիկլինի խմբի հակաբիոտիկ՝ 0,035 մգ/կգ։ 

Ռուսական «СПК Курников» ՍՊԸ-ի «Тушка цыпленка Курников» ընկերության սառեցված բրոյլեր հավի մսի դեպքում էլ ՄԱՖԱՄ թույլատրելի քանակը գերազանցում է 1,4 անգամ, ավելին՝ այն պարունակում է սալմոնելա խմբի մանրէներ, որոնք առաջանում են հենց արտադրական պրոցեսում, այլ ոչ թե տեղափոխման ժամանակ կամ վաճառակետում։ Ուկրաինական «Птахокомплекс «Днiпровський» ընկերության «Каткит» սառեցված բրոյլեր հավի մսի դեպքում էլ ավելի շատ մակնշման հետ կապված խնդիրներ են եղել: Ամենամեծ խնդիրն այն է, որ լիազոր մարմինը՝ ՍԱՊԾ-ն,  չի էլ արձագանքում: Որևէ հայտարարություն չեն անում: Մարդկանց առողջության հետ խնդիրներ են լինելու, սա նրանց մեծ վնաս կարող է հասցնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Ինչ վերաբերում է տեղական թռչնամին՝ նրա խոսքով անհրաժեշտ է մոտ 1 միլիոն դրամ, որպեսզի այն ևս ենթարկվի լաբորատոր փորձաքննության:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին