Աստղիկ Պողոսյանը սովորում է Չինաստանում` Շանհայի կոնսերվատորիայում,մասնագիտությամբ ջութակահարուհի է: Աստղիկը մասնակցել է Չինաստանի հայտնի հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող հեռուստաշոուին, որտեղ ներկայացնում է Հայաստանը: Հեռուստաշոուի նպատակն էր չին հասարակությանը ծանոթացնել տարբեր երկրների ավանդույթներին, մշակույթին, խոհանոցին և այլն:
Աստղիկի խոսքով` Շանհայում բավական մեծ թվով հայեր են ապրում, որտեղ էլ աղջիկը մեկնել է 2009 թ.` իրականացնելու իր երազանքները.«Խնդրում եմ, մի մտածեք այստեղ հայեր չկան: Այստեղ 50 հայ կա: Քիչ ենք, բայց հայ ենք»:
Տեսանյութը պատմում է Աստղիկի` Չինաստանում անցկացրած օրերի մասին, այնտեղ մեկնելու որոշման և իր երազանքի մասին: