▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի խանութներում պլաստմասե բրինձ է հայտնվել

Հայաստանյան խանութներում անհայտ ծագման ու բաղադրության բրինձ է հայտնվել։ Չի եփվում, իսկ եռացնելիս գարշահոտություն է տարածում։ Որտեղի՞ց է տարօրինակ բրինձը հասել Հայաստան և ինչի՞ց է այն պատրաստված, Sputnik Արմենիան զրուցել է Դավիթ Պիպոյանի հետ։

Պլաստիկ բրինձ արտահայտությունն աշխարհում նոր չէ։ Նման արտադրություններ արդեն իսկ կան։ Բայց Հայաստանի համար պլաստիկ բրինձը նորություն է, հատկապես, որ այն աչքի է ընկնում գարշահոտությամբ և ոչ մի կերպ չի եփվում։ Տարօրինակ բրնձի հետ առնչվողներ առնվազն Երևանում արդեն կան։

Կեղծ բրինձը ստացվում է կարտոֆիլի օսլայից ու պլաստիկից։ Որոշ մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն` այս բրնձի 3 բաժակ ուտելը հավասար է մեկ պլաստիկե տոպրակ կուլ տալուն։ Այն օրգանիզմի կողմից չի յուրացվում և, բժիշկների կարծիքով, կարող է հանգեցնել ճակատագրական հետևանքների։ Տեսքով այս բրինձը բնականից չի տարբերվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին