▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած զինծառայողը վերադարձել էր Հայաստան՝ ուսումը շարունակելու. նա ծառայել էր ՌԴ զինված ուժերում

Դեկտեմբերի 11-ին, Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,  համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող 21-ամյա Նարեկ Ադիբեկյանի ընտանիքը բնակվում է Ռուսաստանի դաշնության Պյատիգորսկ քաղաքում: 

Նարեկը ծառայել է ՌԴ զինված ուժերում: Այնտեղ ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել էր Հայաստան՝ ուսումը շարունակելու, բայց մինչ այդ զորակոչվել էր բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետությունում: Նարեկ Ադիբեկյանը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող էր:

Հիշեցնենք՝ ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին