▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարության պարզաբանումը. նախարարը շփոթվել է

Առողջապահության նախարարարությունը պարզաբանել է Լևոն Ալթունյանի «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հնչեցրած միտքը՝ թե իբրեւ Հայաստանում մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեռական կյանքի փորձ ունեն:

Հասկանալի է պետական իշխանության ներկայացուցիչների գործունեության նկատմամբ մշտական ուշադրությունը և հարկ եղած դեպքում քննադատությունը: Սակայն այդ քննադատությունը չպետք է հիմնված լինի տարըմբռնումների, շահարկումների, հնչեցված մտքերը կամայականորեն մեկնաբանելու և մտացածին գնահատականներ ներկայացնելու վրա:

Դեկտեմբերի 5-ին «Ազատություն» ռադիոկայանի մեկ ժամ տևողությամբ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նախարարը վկայակոչել է հարցումների արդյունքներ։

 «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության» արդյունքների վերլուծությամբ` 15 տարեկան հարցված տղաների 21 տոկոսը և աղջիկների 1 տոկոսն անանուն հարցման ժամանակ նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն:  180 էջ։

Ավելի վաղ` 2010թ. կատարված նույն հետազոտության արդյունքներով 15 տարեկան տղաների 45 տոկոսն է ասել՝ այո, սեռական հարաբերություն ունեցել եմ, իսկ աղջիկների` 2 տոկոսը.  էջ 174։

Նախարարի շփոթմունքն այն էր, որ Հայաստանում 15 տարեկան տղաների 25% ցուցանիշը ներկայացվել է նույն տարիքի աղջիկների 1% ցուցանիշի փոխարեն։

Ի գիտություն պատվաստման տարիքային խումբը շահարկողների նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման համաձայն պատվաստումներն առաջարկվում է կատարել 9-14 տարեկանների խմբում, քանի որ այս տարիքում ձևավորվում է լավագույն իմուն պատասխանը: Եվրոպական մի շարք երկրներում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է հենց 9-10 տարեկան աղջիկների շրջանում։ Հայաստանում որոշում է կայացվել այն իրականացնել 13 տարեկանների շրջանում։

Վերջին օրերին ՀՀ առողջապահության նախարար  Լևոն Ալթունյանի դեմ սկսված անառողջ քննադատական քարոզարշավն արհեստածին է, քանի որ նախարարությունը պարզաբանել է, որ դա շփոթմունք է եղել։ Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նախարարի հնչեցրած միտքը անհիմն տեղափոխվել է արժեքային դաշտ։ Այն տեսակետը, թե նախարարն իր խոսքով իբր վիրավորել է հայ աղջիկներին, նրանց համարել անբարոյական և այլն, ոչ այլ ինչ է, քան քննադատողների մոլորության կամ դիտավորության արդյունք:

Առողջապահության նախարարն ի պաշտոնե կոչված է ոչ թե արժեքային գնահատականներ հնչեցնելու, այլև առողջապահական  խնդիրներ լուծելու` հիմնվելով իրավիճակի, առկա հետազոտությունների  և վիճակագրության վրա: Եվ այդ խնդիրները քայլ առ քայլ, հետևողականորեն ու հիմնավոր կերպով լուծվում են:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը հյուրընկալվելիս՝ Լևոն Ալթունյանը հայտարարել էր, թե իբրեւ Հայաստանում մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեռական կյանքի փորձ ունեն։ Այս վիճակագրությամբ պատասխանել էր այն հարցին, թե ինչու են պապիլումա վիրուսի դեմ պատվաստում հենց 13 տարեկանում։ «13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ այն պետք է կատարվի մինչեւ առաջին սեռական փորձը, հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում մինչեւ 25 տոկոս աղջիկներ մինչեւ 15 տարեկան ունեն այդպիսի փորձ։ Որպեսզի մաքսիմալ արդյունք ունենանք, վերցրել ենք այդ տարիքը»,–հայտարարել էր Ալթունյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին