▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդը սպանում, տանջում է տարատեսակ կենդանիների, հանում ատամները, սիրտը

 

Դեկտեմբերի տասն ամբողջ աշխարհում համարվում է Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Հայաստանում կենդանիների իրավունքների պաշտպանվածության մասին խոսելը առավել քան բարդ է: Ողջ տարվա ընթացքում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հանրությանը ներկայացրեց մի շարք դեպքեր, որոնք վկայում են մեր հասարակության շրջանում տեղեկացվածության, կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ըստ էության, բացակայության մասին:

Այժմ EcoNews.am-ը ներկայացնում է ևս մեկ դեպք, որը, ըստ մասնագետների, դուրս է առողջ մարդու տրամաբանությունից և աչքի է ընկնում առանձնակի բարբարոսությամբ:

25-ամյա այս երիտասարդը «տարօրինակ» նախասիրություն ունի. Առանձնահատուկ դաժանաբար է վարվում կենդանիների հետ, ուտում ցանկացած տեսակի կենդանի և այդ մասին հրապարակավ հայտնում սոցիալական ցանցերում: 

Ուշագրավ է այն դաժանությունը, որով նա կատարում է, իր կողմից այսպես կոչված, «որսը»: Ստորև ցուցադրված լուսանկարում գայլին որսալուց հետո, երիտասարդը մորթել է կենդանուն և օրգանիզմի ամբողջ պարունակությամբ հանդերձ լուսանկարը բեռնել համացանց: Վերջինս սոց. ցանցում բեռնված լուսանկարում մեկնաբանում է՝ « ...Սիրտն եմ հանել, ատամներն եմ բալգառկով կտրել ու թոքի կեսը չորացրել լաքել եմ... »:

25-ամյա Խորեն Գրիգորյանի հրապարակած լուսանկարներից և դրանց մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ վերջինս սպանում է ոչ որսատեսակ հանդիսացող կենդանիներ և ավելին՝ ուտում է կենդանիների այնպիսի տեսակներ, որոնք դժվար է «ախորժելի» անվանելը: Երիտասարդը, ըստ իր սեփական մեկնաբանությունների, կերել է գայլ, աղվես և դրա ձագերին, ոզնի, մողես, օձ և անգամ շատ մանր կենդանիներ:

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը EcoNews-ի հետ զրույցում ասաց, որ ստորև ցուցադրված լուսանկարում քնամկան ձագեր են, որոնք ընդհանրապես պիտանի չեն որպես սնունդ: Նրա գնահատմամբ երիտասարդն ուղղակի տանջում է կենդանիներին: 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին