▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լապշինն Ադրբեջանից «հաշիվ» կպահանջի

Բլոգերը Բաքվում վերապրածի դիմաց ֆինանսական փոխհատուցում է սպասում և դիմելու է Եվրոպական դատարան։

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Sputnik  Արմենիային հայտնել է, որ եկող տարվա սկզբին մտադիր է մարդու իրավունքների Եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել։

«Մենք դեռ ՄԻԵԴ հայցը ներկայացնելու նախապատրաստական փուլում ենք, մոտավորապես կդիմենք հունվարի վերջին», – ասել է Լապշինը։

Բլոգերը մտադիր է Բաքվից ֆինանսական փոխհատուցում պահանջել, թեև դեռ չի որոշել, թե ինչքան «հաշիվ» է ներկայացնելու Ադրբեջանին։

Նշենք, որ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին