▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զաքիր Հասանովի գլխին կուտակված ամպերը և առաջնագծում մահացած սպան

Արդեն մի քանի անգամ նշել եմ, որ ադրբեջանական բանակում լարվել են սպաների հարաբերությունները, դա տանում է նրան, որ թշնամու բանակի սպաները արդեն իրար սպանում կամ բանակից փախնում են: Վերջին դեպքերը դրա ապացույցն է՝ միջդիրքային սահմանում զոհ, Վրաստան փախած ադրբեջանցի սպա և այլն: Այսօր էլ առաջնագծում սպանվել է ադրբեջանցի սպա Ֆիզուլի Սալահովը: Ադրբեջանական կողմը սպայի սպանության մեջ մեղադրում հայկական կողմին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ իբր սահմանին զոհված սպային հերոսացնելու փոխարեն բավարարվել է միայն նրա անուն-ազգանունը հայտարարելով: Ադրբեջանի զինված ուժերը իրականում հայտնի են աջ ու ձախ հերոսի կոչումներ տալով, հատկապես մահացածներին: Սակայն սա երևում է այլ հարց է:

Ամենայն հավանականությամբ ադրբեջանցի սպային սպանել են հենց իր զինակից ընկերները: Նախարար Զաքիր Հասանովի դեմ տարվող այս պայքարը դեռ շատ սպաների և զինվորներ գլուխ կթռցնի: Ֆիզուլի Սալահովը ևս Զաքիր Հասանովի հովանավորյալ սպաներից է, ինչպես մյուս սպաները , որոնք սպանվել կամ փախել են առաջնագծից: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և նախարարի տարբեր ճամբարներում գտնվող սպաները ամեն կերպ փորձում են իրենց գլխավորի համար պահեն պաշտպանության նախարարի աթոռը: Սակայն վերջին ժամանակահատվածում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմադդին Սադիգով վայելում է Իլհամ Ալիևի համակրանքը ու դա է պատճառը, որ իր սպաները առավել ակտիվ կերպով նվաստացնում են նախարար Զաքիր Հասանովի սպաներին:

Աշոտ Ասատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին