▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի լրագրողը ռուսական հեռուստաալիքի եթերում փորձել է հարվածել հայ փորձագետին

 

Թուրքական «Անադոլու» և «Իհլաս» գործակալությունների թղթակից, ազգությամբ ադրբեջանցի լրագրող ու վերլուծաբան Ֆուադ Աբբասովը ռուսական «Զվեզդա» («Звезда») հեռուստաալիքի եթերում իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր սրացման շուրջ քննարկման ժամանակ հարձակվել է հայ փորձագետ Սարգիս Ծատուրյանի վրա՝ փորձելով ծեծել նրան:

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Աբբասովը նախ բղավում Ծատուրյանի վրա, այնուհետև վեր կենում ու արագ քայլում նրա ուղղությամբ՝ փորձելով հարվածել: Ծատուրյանը դիմադրություն է ցույց տալիս ադրբեջանցի լրագրողին, նույն պահին կոնֆլիկտին միջամտում է մեկ այլ ռուսաստանաբնակ հայազգի փորձագետ Գևորգ Միրզայանն ու փորձում բաժանել վիճող կողմերին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին