▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. հայտնաբերվել է ձիու և ավանակի միս, որը պետք է վաճառվեր սպառողներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի ավագ քննիչ Էդուարդ Թումաղայանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Խաչատրյանի նկատմամբ, ով կասկածվում է գողություններ կատարելու մեջ։ Քննչական բաժինը հսկայածավալ և օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել է, որ Հ. Խաչատրյանը Երևանում «Գում»-ի շուկայի մոտ կատարել է անհայտ ծագման մսի գողություն և այն իրացրել է քննությամբ դեռևս չպարզված անձանց։

Էրեբունու քննիչներն ու Սննդի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչները համատեղ հայտնաբերել են նաև այն վայրը, որտեղ իրացվել է անհայտ ծագման միսը: ՍԱՊԾ-ի ներկայացուցիչները վերցրել են փորձանմուշներ և կապարակնքել այդ տարածքը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Խաչատրյանի կողմից գողացված միսը ձիու և ավանակի է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Արտակարգ դեպք Երևանում. Էրեբունու քննիչների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է անհայտ ծագման միս, որը պետք է վաճառվեր սպառողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին