▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 21.08.2025 lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդ ջան, ահազանգում եմ. հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը. Անահիտ Բախշյան

«ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր տանն եմ աշխատում ու հենց նոր դռան զանգը տվեցին: Բացեցի, թաղամասին էլեկտրիկն էր, ԷԼՑԱՆՑի աշխատակիցը, ով տեղեկացրեց, որ ցանցի ծառայությունների նոր պայմանագիր ենք ստորագրելու: Հարցնում եմ, թե ի՞նչն է փոխվել, ասում է՝ ոչինչ:

Հարցնում եմ, իսկ գինը փոխվե՞լ է, ասում է պայմանագրի մեջ գնի դիմաց ոչինչ չի գրված: Միանգամից ասացի՝ չե՛մ ստորագրելու:

Պատկերացնո՞ւմ եք, ինչ ցածրագույն մակարդակի գողություն են պատրաստվում անել: Պայմանագրերն առանց գնի կնքել տան ու հետո գինը բարձրացեն: Այսպես են վարվում բոլոր խարդախները: Ուրեմն, գործ ունենք հերթական խարդախ ծառայության հե՞տ: Խայտառակություն է, օրը ցերեկով՝ համատարած գողություն:

Ժողովուրդ ջան, հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը: Ոչ մեկը թող չստորագրի, տեսնեմ ինչ են անելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին