▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա»

Ըստ հայաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրության Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ Արցախ ժամանած աշխարհի տարբեր երկրների պահպանողական ու ռեֆորմիստական գաղափարախոսությամբ կուսակցությունների ներկայացուցիչների հետ...
Հիշեցնեմ,որ Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից հարյուրավոր պատվիրակներ,ովքեր մասնակցում են Երևանում տեղի ունեցած Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի "Երևան-2017 համաժողովին"...
Համոզված եմ,որ մի քանի ժամից կլսենք Բաքվի վայնասունը՝ԱԳՆ մակարդակով...Ադրբեջանցիներն Արցախ մեկնած օտարերկրացի քաղաքական գործիչներին "կպատժեն"՝նրանց անուններն ընդգրկելով իրենց ԱԳՆ-ի տխրահռչակ "սև ցուցակում" և Իլհամ Ալիևին ապագայում տեսակցելու համար կպահանջեն մեղայականով ներկայանալ Բաքու...Սակայն այդ "սև ցուցակում" ներառվածների 99%-ի համար մեծ պատիվ է այդ ցուցակում գտնվելը,քանի որ նրանց համար Արցախ այցելելն ավելի պատվաբեր և կարևոր է,քանի ապշերոնյան բռնապետությունում հյուրընկալվելը... 
Հ.Գ.Սպասենք ազերիների լաչառությանը...

Գագիկ Համբարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին