▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է «Կոնվերս բանկ»-ից ավազակային հարձակում կատարած խմբի պարագլուխ Պյոտր Ցիգանկովը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր դեկտեմբերի 17-ին, ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ), Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, Վրաստանի Ներքին գործերի նախարարության իրենց գործընկերների հետ համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով Վրաստանի վարչական տարածքում հայտնաբերել են Պյոտր Ցիգանկովին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում էր այս տարվա հոկտեմբերի 9-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու մեջ:

Նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական աշխատանքները ղեկավարել են ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ- լեյտենանտ Հունան Պողոսյանը, Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը:

Այս պահին Հայաստանի Ոստիկանությունը Վրաստանի Ներքին գործերի նախարարության հետ քննարկում է նրան Հայաստան տեղափոխելու ընթացակարգը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին