▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Apple-ն ընդունել է, որ արհեստականորեն է դանդաղեցնում iPhone-ի հին մոդելների աշխատանքը

Apple ընկերությունն ընդունել է, որ դիտավորյալ նվազեցնում է iPhone-ի որոշ հին մոդելների աշխատանքի արագությունը:

Apple-ի ներկայացուցիչների կարծիքով օգտատերերի մեծամասնությունը չի նկատում պրոցեսորների տակտային հաճախականության նվազումը:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են.

«Այս «գործառույթն» այն նպատակով են ներդնում, որ ապահովեն սմարթֆոնների մարտկոցների ավելի լավ աշխատանքը: Սահմանափակումը թույլ է տալիս մեծացնել մարտկոցների աշխատանքի երկարատեւությունը և խուսափել սարքերի հանկարծակի անջատվելու խնդրից»: 

Հավելելով, որ անցյալ տարի այս գործառույթը ավելացրել են iPhone 6-ին, iPhone 6s-ին և iPhone SE-ին, որ կանխենք ակամա անջատումը, իսկ առաջիկայում այն կհայտնվի նաև iPhone 7-ում:

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին