▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հպարտությունն ես, քո ազգի արժանի զավակը… Տարոն Մարգարյանը Գարիկ Մարտիրոսյանին պարգևատրել է մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» մեդալով՝ հեռուստատեսության ոլորտում զգալի ավանդի, Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցության զարգացմանը մեծապես աջակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Գարիկի կնոջ` Ժաննա Լևինայի Instagram-ի էջից, որում նա «Երևանյան օրեր Մոսկվայում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած այդ արարողությունից լուսանկարներ է հրապարակել և դրանց կից կատարել է հետևյալ գրառումը.

«Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գարիկին շնորհել է «Արգիշտի առաջին» հուշամեդալը՝ հեռուստատեսության ոլորտում նշանակալի ավանդի և Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցությանը մեծապես նպաստելու  համար։ Սա Գարիկի առաջին պետական պարգևն է։ Հպարտանում եմ քեզնով։ Դու մեր հպարտությունն ես, դու Երևանի ու Հայաստանի հպարտությունն ես։ Դու քո ազգի արժանի զավակն ես, որն արդեն 20 տարի փառաբանում է իր երկիրը ու աջակցում ոչ միայն Երևանի ու Մոսկվայի, այլև Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին