▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համար պատիվ է. Մխիթարյանը` Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում առաջատար լինելու մասին

«Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ` հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն՝ անդրադառնալով նախօրեին կայացած «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին, որի մեջ ընդգրկվել է նաև ֆուտբոլիստը։

«Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: Կշարունակեմ անել ամեն ինչ` հասնելու նորանոր հաջողությունների` ի ուրախություն իմ ազգի»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ տասնյակում ընդգրկվել են նաև Արթուր Ալեքսանյանը, Լեւոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանը, Տիգրան Կիրակոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին