Հունվարի 7-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից էր:
Զինծառայողը երկու քույր ունի, ապրում են սոցիալապես նորմալ պայմաններում:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին`ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: