▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիչ առաջ մահացավ «Ճվճըվ Արոյի» որդու մասնակցությամբ ավտովթարից վիրավորված ոստիկանը

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի տեղեկություններով, Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոցում գտնվող վիրավոր ոստիկան Խաչիկ Գասպարյանը քիչ առաջ մահացել է: Ըստ տեղեկությունների, նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ուներ: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին, Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ հանդիսացած «BMW X6»-ի վարորդը, ով, ըստ տեղեկությունների՝ Երևանի քաղաքի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արոյի (Արա Վարդանյան) որդի Սարգիս Վարդանյանն է, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: 

Ավտովթարի հետեւանքով ՝ ՃՈ ոստիկանության տեսուչ Արեգ Դավթյանը հիվանդանոցի ճանապարհին մաhացել էր,  ՃՈ  մեկ այլ ծառայողi՝  Խաչիկ Գասպարյանի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում. նա գտնվում էր թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ էլ մահացավ քիչ առաջ:

Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը ծառայության մեջ են եղել. աշխատում էին ՃՈ 1-ին սպայական գումարտակում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին