▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է ՔԿ-ն հովանավորում «Ճըվճըվ Արոյի» որդիներին.ՔԿ փոխնախագահի պարզաբանումը

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Ճվճըվ Արոյի» որդիների մասնակցությամբ միջադեպերին և այն տեղեկություններին, թե նրանց նկատմամբ իրավապահների կողմից հովանավորչություն է եղել:

«Քննչական կոմիտեն չի հովանավորում որևէ մեկին, այլ կատարում է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները»,-հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանը:

Դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում, որ Արաբկիրի քննչականի պետը հանցավոր գործարքի մեջ է մտել Վարդանյանների գործով, արդյոք ծառայողական քննություն չի՞ իրականացվելու, կարգապահական հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ դեռևս որևէ միջնորդություն կամ հաղորդում ինքը չի ստացել, իսկ վարույթ սկսելու համար պետք է լինի համապատասխան միջնորդություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին