▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում եռյակ է ծնվել՝ 2 տղա, 1 աղջիկ. ընտանիքը սոցիալապես անապահով է

Shamshyan.com-ը գրում է. Հունվարի 22-ի առավոտյան, ժամը 5:00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ:

Երջանիկ ծնողները Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Թաթուլ գյուղից 20-ամյա Հռիփսիմե Մայիլյանը և 25-ամյա Կամո Անտոնյանն են:

Ընտանիքը սոցիալապես անապահով է, երեխաների մայրը և հայրը աշխատանք չունեն, իսկ Կամոյի մայրն էլ 1-ին կարգի հաշմանդամ է:

Երեխաների մայրը՝ Հ. Մայիլյանը ասաց, որ իրենց առաջին երեխաներն են՝ 2 տղա, 1 աղջիկ: Ասաց նաև, որ անունները դեռ չեն որոշել, սակայն իրենց համար ամենակարևորն այն է, որ առողջ երեխաներ են:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին