▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի հյուրանոցներից մեկում 37-ամյա կին է դանակահարվել. կասկածյալը նրա ամուսնու եղբայրն է

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 22-ին, Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 06 խումբը Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցից «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի ստորին հատվածի ծակած-կտրած վերքեր, հեմոտոմիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի կնոջ: Պարզվել է, որ վիրավորը Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Իզաբելա Կ.-ն է։ Մինչ բժիշկները կպայքարեն Իզաբելա Կ.-ի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 12։20-ի սահմաններում Նորքի այգիների փողոցում գտնվող «Բեստ Վյու Երևան» հյուրանոցային համալիրում Իզաբելա Կ.-ի հետ վիճաբանել է նույն վարչական շրջանի բնակիչ, 42-ամյա Մամիկոն Բաբայանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Իզաբելա Կ.-ի մարմնի տարբեր մասերին։

Մ. Բաբայանը ձերբակալվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Իզաբելա Կ-ն Մ. Բաբայանի եղբոր կինն է։

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին