▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատավարձի չափից կախված՝ կտուժեք կամ կշահեք.Հարկային օրենսգրքի նորույթը

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանն այսօր հանդիպել է լրագրողներին ու ներկայացրել Հարկային օրենսգրքի սահմանած դրույթներն ու այն, թե ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ դրանք վարձու աշխատողների աշխատավարձերի վրա:

Նրա փոխանցմամբ՝ եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը հօգուտ աշխատողի է լինելու, նվազում է մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը՝ 24,4 տոկոսից դառնալով 23 տոկոս:

Իսկ 120.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում  26 տոկոսը կաճի՝ տատանվելով 28-ից 33 տոկոսի միջակայքում:

«Մինչև 2 միլիոն դրամն արել ենք հաշվարկ, որի դեպքում բացասական ազդեցությունը 34 420 դրամ է՝ ի վնաս եկամուտ ստացողի: 600 000 վարձու աշխատողների մոտ 90 %-ը այն տիրույթում է, որի վրա ազդեցությունը դրական է, այսինքն՝ մինչև 279 000 դրամը»,-պարզաբանեց Վահագն Համբարձումյանը՝ շարունակելով.

«Եթե մինչև հիմա մենք ունեինք չձևակերպելու խնդիր, արհեստավարժորեն պայմանագիրը կնքում էին, բայց չէին հայտարարագրում՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը ժամանակ ունենալու հանգամանքով պայմանավորված, հիմա Հարկային օրենսգրքով փոխվել է, ասում է՝ վարձու աշխատողը աշխատանքի դուրս գալուց առաջ պիտի պարտադիր հայտարարագրված լինի համակարգում»,-նշեց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսինքն՝ համաձայն հաշվարկների, նախքան հարկումը, օրինակ, 80.000 դրամ աշխատավարձ ստացողը, որը մինչև օրենսգրքի փոփոխությունն առձեռն ստացել է 60. 480 դրամ աշխատավարձ, օրենսգրքի փոփոխությունից հետո կստանա 1120 դրամ ավելի՝ 61.600 դրամ, նախքան հարկումը 90.000 դրամ ստացողը («մաքուր»՝ 68 040) կստանա 1260 դրամ ավելի՝ 69.300 դրամ և այլն: 279 000 («մաքուր»՝ 208 380) դրամ աշխատավարձ ստացողների վրա Հարկային օրենսգրքի փոփոխությունները չեն ազդի: Դրանից ավելի բարձր ստացողների վրա կազդեն արդեն բացասաբար: Նախքան հարկելը 1 մլն («մաքուր»՝ 741 920) դրամ աշխատավարձ ստացողի վրա այն բացասաբար կանդրադառնա 14.420 դրամով, 2 մլն.- դեպքում՝ («մաքուր»՝ 1 481 920) 34.420 դրամով:

«Քննարկվում է ևս մեկ տարբերակ, համաձայն որի՝ տարին երբ ավարտվի՝ կարող ես գալ, դիմել համապատասխան մարմնին, հայտարարագրել քո կատարած ծախսերը, որոնց չափով կվերադարձնեն քո եկամտային հարկը»,-հավելեց Վահագն Համբարձումյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին