▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղվարդում 44-ամյա կինը պարտքի պատճառով առևանգել է պարտատիրոջ 10-ամյա աղջկան

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարսենիկ Ա.-ն Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ համաքաղաքացի, 44-ամյա Մարինե Ա.-ն նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում իր աղջկան՝ 10-ամյա Ա. Ա.-ին խաբեությամբ՝ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն, որտեղ մի քանի ժամ ապօրինի պահում է երեխային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վարսենիկի և Մարինեի միջև գումարային խնդիրներ են եղել՝ պարտք ու պահանջի, ու Մարինեն Վարսենիկին հայտնել է, որ մինչև պարտքը չվերադարձնի, երեխային չի հանձնելու։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է Եղվարդի թիվ 3-րդ դպրոցի 3-րդ դասարանում։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին