▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Մանուկյանը դրոշով փաթաթված՝ հրաբխի նման դուրս կգա

Պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի էսքիզը շատերին դուր չի եկել, այդ թվում՝ ճարտարապետ Հրաչյա Պողոսյանին:

«Արձանը թեք դրել են աստիճանների վրա: Լսում էի՝ քանդակագործը բացատրում էր, որ ճեղք է արված, հրաբխի նման դուրս է գալիս պետականությունը՝ դրոշի տեսքով, Արամ Մանուկյանն էլ հետը: Բայց ես կարծում եմ՝ աբստրակտ մտածողությունը նկարչության, քանդակագործության մեջ ոչ միշտ է արդարացված: Չեմ կարծում, որ լուրջ նախագիծ է, սա այն դեպքը չէ, որ պետք է նրան փաթաթեն դրոշի մեջ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ճարտարապետը:

Նշենք, որ Հրաչյա Պողոսյանի նախագծերով կառուցվել են Երևանում՝ «Ռոսիա» կինոթատրոնը (1970-1974, համահեղինակներ՝ Թարխանյան, Խաչիկյան, կոնստրուկտորներ՝ Գևորգյան, Ծատուրյան, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակ, 1979), Երիտասարդության պալատը (1979, համահեղինակներ՝ Թարխանյան, Խաչիկյան, կոնստրուկտորներ՝ Գևորգյան, Ծատուրյան, Բաղդասարյան, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981), Մարզահամերգային համալիրը (սկսվել է 1978 թվականին, հեղինակային խմբի հետ), Դիլիջանում՝ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը (սկսվել է 1974 թվականին, համահեղինակներ՝ Խաչիկյան, Սաֆարյան), Գորիսում բնակելի թաղամաս (1975, համահեղինակներ՝ Մկրտչյան, Սողոյան) և այլն:

Անի Կարապետյան

Լուսանկարը՝ Երկիր Մեդիայի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին