▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահն այն իրականությունն է, որ ուշ թե շուտ կհասնի. Հարություն Պզտիկյան

 

Մխիթարյան միաբանության անդամ,  Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՄԱՀԸ 
--------
Մարդս ոչ յաւիտենական է ոչ ալ վաղանցուկ- 
Աստուծոյ արարածներ ենք որ կը շրջինք ժամանակին մէջ որ սկիզբ ունի և վերջ; Աստուծմէ պէտք ենք խնդրել որ ըմբռնենք 
իմաստը ժամանակին որպէսզի գերի չդառնանք մեր ներկային;
Մահը այն իրականութիւնն է որ ուշ կամ կանուխ կը հասնի;
բայց կան պահեր երբ մարդս կը կարծէ տէրն ըլլալ կեանքին և կը յառաջանայ այնպիսի լաբիւրինթոսի մը մէջ որ ապագայ չունի,ընդհակառակը մեզ դէպի մահ կ՛առաջնորդէ;
Կեանքը անիմաստ օղակներու շարք մը չէ-ոչ ալ մենք տէրն ենք ժամանակին ,այլ ճամբայ ելած ենք և միշտ դէպի առաջ պիտի նայինք -ինչպէս սքանչելիօրէն ըսած է Պօղոս առաքեալ՛
Փիլիպեցիներուն ուղղած իր թուղթին մէջ-/ Փիլիպ, Գ,13 /:
--- Զառ ի յետոյսն մոռացեալ է ի յառաջադէմսն նկրտեալ եմ ---»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին