Ա1+-ի փոխանցմամբ՝ մեղադրող Հակոբ Ենոքյանը միջնորդել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։
Մեղադրողը հիմնավորված է համարել Սեֆիլյանին առաջադրված բոլոր մեղադրանքները և նշել, որ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ կան։ Մեղմացնող հանգամանքն է այն, որ Ժիրայր Սեֆիլյանը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին,և խնամքին ունի անչափահաս երեխա, իսկ ծանրացնող հանգամանքն է որ նա առանձնապես ծանր հանցագործություն է ցանկացել իրականացնել։
Մեղադրող Հակոբ Ենոքյանըը միջնորդել է նաև Գևորգ Սաֆարյանին դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման։
Գործով մյուս ամբաստանյալներից՝ Սասունիկ Կիրակոսյանին՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանին՝ 4 տարի, Գալուստ Գրիգորյանին և Հրայր Թոփչյանին 3 ական տարի, իսկ Հովհաննես Պետրոսյանին 2 տարի ժամկետով։
Հենց Հովհաննես Պետրոսյանն է Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


