▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերձմոսկվայում կործանված ինքնաթիռի հայ օդաչու Սերգեյ Ղամբարյանը 12 տարվա թռիչքային ստաժ ուներ

Մերձմոսկվայում վթարված Ան-148 օդանավի երկրորդ օդաչուն՝ Սերգեյ Ղամբարյանը, Մոսկվայի բնակիչ էր: Օդաչուն 12 տարվա թռիչքային ստաժ ուներ. նա 812 ժամվա թռիչքի փորձ է ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: 2006 թվականին Ղամբարյանը ավարտել է Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի համալսարանը: 2012 թվականին որոշել էր բարձրացնել որակավորումը և ընդունվել էր Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի պետական համալսարան:  Սերգեյը նույնիսկ սովորել էր թռչել ուղղաթիռներով:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ թռիչքն իրականացնող Ան-148 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել կիրակի օրը Մերձմոսկվային Ռամենսկի շրջանում: «Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ անձնակազմի հետ կապը ընդհատվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչք կատարելուց մի քանի րոպե անց: Օդանավում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները զոհվել են: Ուղևորների թվում հայ կին է եղել՝ Վարսիկ Սևոյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին