▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիեւում ձերբակալել են Սաակաշվիլիին․ նրան կարտաքսե՞ն Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Կիեւի ռեստորաններից մեկում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերեւյանկոն:

«Հենց նոր նրան առեւանգել են անհայտ անձիք․․․ «Սուլուգունի» ռեստորանից»,- հայտարարել է Դերեւյանկոն ու հավելել, որ հատուկ նշանակության ջոկատն է եղել։ Նա չգիտի, թե ուր են տարել Սաակաշվիլիին։ Այս տեղեկությունը նաեւ հաստատել է Ուկրաինայի ՆԳՆ կոլեգիայի անդամ Անտոն Գերաշչենկոն։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, դատախազությունն ու միգրացիոն ծառայությունը հայտարարել են, որ քաղաքական գործչի ձերբակալության հետ որևէ կապ չունեն:

Ուկրաինայում Սաակաշվիլիին մեղադրում են ուկրաինա-լեհական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին։

«Ձերբակալությունը նման էր ապօրինի արտաքսման, սակայն այս ամբողջն ապօրինի է, քանի որ արտաքսման համար հիմք չկա»,- նշել է Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին