▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը Արցախից անցավ Երևանի գրավման թեմային

«Որպեսզի այս անգամ ինքն իրեն չկրկնի, 1918թվականին ստեղծված Ադրբեջան անունով երկրի ղեկավար Ալիևը, Արցախից անցավ Երևանի գրավման թեմային: Այս հակամարտությունը սկսվել է մեկ դար առաջ: Արդեն որերորդ տարին է՝ նրանց սերունդը անհանդուրժողականության, հայատյացության ոգով է դաստիարակվում ու Ալիևի հաշվարկներով՝ նրանց պետք է մոբիլիզացնել ու այդպիսով արտահերթ ընտրություններն իրականություն դարձնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր է ստորագրել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին