▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դստեր հետ ինքնասպան եղած կնոջ նախկին ամուսինը աղանադավորական է եղել. նոր մանրամասներ

«Հայկական ժամանակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել Դավթաշենի կամրջից մոր եւ դստեր նետվելու մասին:

Ինչպես պարզվեց ՔԿ հաողրդագրությունից, դեպքի օրը՝ 37-ամյա Գայանե Հարությունյանը դստերը՝ Անահիտին այցելել է «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա վերցրել եւ դուրս եկել: Մեզ հայտնի դարձավ, որ այդ ընացքում մայսրը երեխային տարել է նաեւ պիցցայանոցի խաղասրահ, ժամանակ անցկացրել դստեր հետ: Մեր հասած տեղեկությունների համաձայն՝ երեխայի հայրական կողմը աղանդավորական է եւ մայրը՝ Գայանեն, փորձել է դստերը ետ պահել նրանց հետ շփումներից: «ես չեմ թողնի, որ երեխաս իրենց հետ մեծանա, կդարձնեն սեկտայի անդամ»,- հարազատներին ասել է Գայանեն:

Գայանեն փետրվարի 13-ին աշխատանքից եկել է տուն ժամը 18:00-ի սահմաններում ասել է՝ երեխայի հետ իջնում եմ խանութ, գամ, ու չի եկել: Նույն օրը ժամը 22:25-ի սահմաններում մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել մոր եւ դստեր կորելու մասին: Ապա ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին են գնացել Գայանե Հարությունյանի ծնողները: Պարզվեց, որ մայրը դստեր հետ ինքնասպանություն է գործել անհետանալու օրը՝լ փետրվարի 13-ին, պարզապես նրանց դիերը հայտնաբերել են երկու օր անց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին