▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսանողուհուն առաջարկութուններ անելու համար ԵՊՀ իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկանը

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանում: Նշված բուհի ռոմանո-գերմանական ֆակուլտետի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը:

Ահազանգ է ստացվել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի, սակայն տեսնելով, որ Գ. Բարսեղյանը «իր էշն է քշում», դաստիարակչական մի քանի մուշտի են տվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բարսեղյանը մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի տղան է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին