Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
«Հովհ.Թումանյանը կարևորել է թարգմանությունների հարցը, որովհետև դրա բացակայության դեպքում ինքնըստինքյան դիմում ես օտար լեզվին: Թարգմանությունը և՛ հարստացնում է լեզուն, և՛ հնարավորություն է տալիս համաշխարհային գրականության հետ հաղորդակցել մայրենի լեզվով: Գյոթեն այսպիսի միտք ունի.«Ով լավ է ծառայում ժամանակին, ծառայում է բոլոր ժամանակներին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:
Բանախոսը համոզված է՝ Թումանյան կարդացած մարդը ոչ ոքի, այդ թվում կնոջ՝ չի ծեծի:
«Եթե թումանյանական բարձրությունն ըմբռնենք, կյանքում շատ հարցեր կլուծվեն»,-նշեց Վարդան Դևրիկյանը:
Անի Կարապետյան