▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատենադարանի գիտական մասնաշենքից գողացել են արժեքավոր ափսեներ

 

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ փետրվարի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել է, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գողություն են կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Գրիգորյանը, ով աշխատում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ որպես դասախոս, հայտնել է, որ գողացել են արույրից (լատուն) պատրաստված ափսեներ։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին