▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից. «Կենտրոն»-ում ժողով է լինելու

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է ազատվել ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի մատուցած ծառայություններից: Ծառուկյանի որոշմամբ՝ երեկ Իվետա Տոնոյանն ազատվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի պաշտոնից: Մոտ 10 օր առաջ էլ աշխատանքից ազատվել է հեռուստաընկերության կոմերցիոն տնօրեն Աստղիկ Ալավերդյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր հեռուստաընկերությունում տեղի է ունենալու ղեկավար կազմի ժողով, որտեղ էլ պետք է ներկայացվի նոր տնօրենը:  «Կենտրոն» հեռուստաընկերությունից հրաժարվել են լուրի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես գալ, սակայն ոչ էլ հերքել այն:

Իվետա Տոնոյանը  բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան է թողել: Ըստ  աղբյուրի, անորոշ է նաեւ Իվետա Տոնոյանի պատգամավորական մանդատի ճակատագիրը: Հայտնի չէ, թե Ծառուկյանն արդյո՞ք կպահանջի մանդատը վայր դնել, թե՞ ոչ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին