▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քարերի սիմֆոնիա»-ն սեփականաշնորհված է, հարակից տարածքում ժամանցի կենտրոն է կառուցվում. Արծվիկ Մինասյանի արձագանքը

Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ ներկա պահին շինարարական աշխատանքները կասեցված են: Այս մասին այսօր գործադիր մարմնի նիստից հետո ասաց  Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Վերջինիս խոսքով` ահազանգը ստանալուց հետո տեսչական մարմինը գործողություններ է կատարում: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քարերի սիմֆոնիա»-ի հարակից տարածքում ժամանցի կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքներ էին ընթանում:

Նշենք, որ Գառնիում մարդիկ  դժգոհ են կառույցից, քանի որ այն ոչ միայն խաթարում է զբոսաշրջային էկո-տարածք համարվող ձորը, այլև խախտում է կանաչ տարածքի ներդաշնակությունը

Արծվիկ Մինասյանի խոսքով` «Քարերի սիմֆոնիա»-ն նախկինում սեփականաշնորհվել էև մասնավոր տարածք է.«Դեռեւս մեկ տարի առաջ էինք քաշում այն մոտեցումը, որ «Բազալտե երգեհոն»-ը որպես բնության հատուկ պահպանվող տարածք, հանձնենք կառավարման՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, որպեսզի պահպանման ռեժիմն ուժեղացվի այստեղ»:

Ըստ տեղեկություննների`զվարճանքի կենտրոնը կառուցում է Ծովինար անունով մի կին, ով Գառնիում հայտնի ատամնաբույժ Շմավոն Համբարձումյանի աղջիկն է:

Հիշեցնենք, որ Գառնիի ձոր իջնելու համար տարիներ շարունակ Շմավոն Համբարձումյանը և նրա հայրն ապօրինի 2000-ակա դրամներ էին գանձում:

Այս փաստը վրդովվեցրել է համացանցային օգտատերերից շատերին: Կոնստանտին Տեր-Նակալյանն այս առիթով գրել է. «Մեր գիտակցությունում պարզապես գոյություն չունի պատժի անխուսափելիության կոնցեպտը։ Այս «հանճարեղ» բիզնես կոնցեպպտի հեղինակը, ամենայն հավանականությամբ, չի էլ մտածել, որ կարող է պատժվել նման քայլի համար։ Ենթադրում եմ, որ նրա այդ վստահությունը պայմանավորված է եղել նաև նրանով, որ վետերոկային տրամաբանությունը հուշել է, որ նույնիսկ խնդրի ծագման դեպքում հարցը կարելի է փակել կաշառքով, կամ էլ՝ փայլ տալով»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին