▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը

 galatv.am-ի տեսանյութում. Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչները սգում են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին փետրվարի 22-ի առավոտյան դիրքում մարտական պարտականությունները կատարելիս հակառակորդի կրակոցից զոհված Գրիգոր Կարապետի Եղոյանի կորուստը:

Եղոյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրում էր ՌԴ-ում, Գրիգորը Հայաստան եկել էր հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: 1.6 տարվա ծառայող էր, շուտով պետք է տուն վերադառնար: Հարազատներն անհամբեր սպասում էին, օրերը հաշվում: Մի քանի ամիս առաջ էր արձակուրդ եկել, գյուղում ապրող բարեկամներին, մոտ հարևաններին պատմել էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում, խնդիրներ չկան, միայն թե հակառակորդն է պարբերաբար կրակում հայկական դիրքերի ուղղությամբ:

Հարազատները դեռ երեկվանից ցանկություն էին հայտնել, որ հայրենիքի սահմանները պաշտպանելիս թշնամու գնդակից զոհված Գրիգորի մարմինը տեղափոխեն Ախուրյան համայնքի եկեղեցի, որպեսզի եկեղեցում կատարվեն արարողակարգերը:

Սակայն ավելի ուշ տեղեկացել են, որ Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրում, որպեսզի զոհված զինվորի մարմինը տեղափոխեն եկեղեցի, քանի որ Գրիգորի հարազատների մի մասը պնդել է, որ նա մկրտված չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին