▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեկտորը և խորհրդի քարտուղարը ստում են ու կեղծում

(արձանագրություն առանց խորհրդի նախագահի ստորագրության)
Գորիսի համալսարանում վերջերս տիրող անառողջ մթնոլորտն ու ռեկտորի կողմից նախաձեռնված խառնաշփոթը կարծես ավարտվել են: Կոլեկտիվին և ռեկտորին հանդարտեցման կոչեր են արել ԿԳ նախարար Լ. Մկրտչյանն ու խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը: Բայց, ինչպես վկայում են նույն համալսարանի աշխատակիցները, այդ ամենը թվացյալ է, և իրենք իսկապես չեն կարողանում այլևս կրել ռեկտորի ու նրա մի երկու համախոհ կանանց սանձարձակությունները: Մենք այդ ամենին իրազեկվեցինք, երբ փորձեցինք վերլուծել համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված համալսարանի Խորհրդի «արձանագրությանը», որը իրապես բացահայտում է այս բուհում տիրող սուտն ու կեղծիքը:
Մեր զանգերին պատասխանած համալսարանականներին հունից հանել էր այդ արձանագրության մեջ տեղ գտած ստերն ու կեղծիքները, որոնք հրապարակել են ռեկտորն ու Խորհրդի քարտուղարը: Արդյո՞ք Խորհրդի նախագահ Վ. Հակոբյանը տեղյակ է, որ իր ղեկավարած խորհրդի արձանագրությունը սուտ ու կեղծիք է տարածում ու ավելի թեժացնում համալսարանի անառողջ մթնոլորտը, արդյո՞ք խորհրդի նախագահին չեն ծանոթացրել այն հրապարակելուց առաջ: 
Համալսարանականները նշում են, որ հենց այս պահին էլ ռեկտորը ոչ միայն չի կարողանում կառավարել համալսարանը, այլև ավելի է սրում իրավիճակը: Բայց քանի որ չեն ցանկանում անցնել նախարարի ու մարզպետի խոսքից, ուստի առայժմ ձայն չեն հանում՝ հույս ունենալով, որ մոտ ժամանակներս կփոխվի համալսարանի իրավական կարգավիճակը՝ ՊՈԱԿ-ից անցնելով հոգաբարձուների կառավարման ձևին, և վերջապես կազատվեն իրենց բուհին պատահած պատուհասից:
Խորհրդի քարտուղարը ոչ թե հրապարակել է խորհրդի նիստի արձանագրությունը, այլ իր ու ռեկտորի սեփական կարծիքներն է ներկայացրել բազմաթիվ կեղծիքներով՝ առանց խորհրդի նախագահի ստորագրության: Մի՞թե ռեկտորը տեղյակ չէ, որ իր բուհի պաշտոնական էջում և մարզային «Սյունյաց երկիր» թերթում հրապարակվում է խորհրդի նիստի կեղծված արձանագրությունը, մի՞թե անհարգալից վերաբերմունք չէ նախարարի, մարզպետի և համալսարանականների նկատմամբ:
Մեր այն հարցին, թե այդ «արձանագրության» մեջ հատկապես որ մասերն են, որ չեն համապատասխանում իրականությանը, կամ ինչու են շեշտում, թե այդ ամենը սուտ է ու կեղծիք, համալսարանի աշխատակիցները նշեցին, որ ամբողջը խայտառակություն է, և եթե նախարարն ու մարզպետը իմանան ու կարդան այդ ամենը, նույն վայրկյանին կհասկանան, որ այդ ռեկտորը ուղղվող չէ, որ իրենց աչքերին փոշի է փչել: 
Մեջբերումով ներկայացնում ենք հատկապես այն մասերը, որոնք ՍՈՒՏ ու ԿԵՂԾԻՔ  են համարվում, չնայած համալսարանականները շատ ավելի մանրամասն ներկայացրին իրականությունը: Հոդվածից մեջբերվող հատվածներից հետո սեղմ ու հակիրճ  ձևով դնում ենք մեր զրուցակիցների մեկնաբանությունները, որովհետև ինքնին այդ «արձանագրություն-հոդվածը» անհասկանալի երկարաշունչ ձևակերպումներով են արված:
ՍՈՒՏ Է՝ «Հաշվետու տարում համալսարանում ձեռնարկվել և իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կոչված են ապահովելու համալսարանի գործունեության արդյունավետությունը, խթանելու առաջընթացն ու մրցունակությունը գիտակրթական ասպարեզում: Համալսարանի կառավարման գործընթացներն ինչպես 2015-2016, այնպես էլ 2016-2017 ուսումնական տարում ուղղված են եղել ուսումնական, գիտական և հասարակությանը մատուցվող այլ ծառայությունների շարունակական բարելավմանը»: Կրթության որակի ազգային կոնտրոնը այս համալսարանի 10 չափանիշներից անբավարար գնահատել է 4-ը, որոնք բխում են «կառավարումից ու վարչարարությունից», որ իրականացվում է ռեկտորի կողմից:
ԿԵՂԾԻՔ Է՝ «ԳՊՀ ղեկավարությունը նշված ժանանակահատվածում (2011-2016թթ.) չի ունեցել լավ մշակված պլանավորման համակարգ՝ ռազմավարական նպատակներին հասնելու համար, այնինչ ամբողջ գործընթացը պետք է ապահովեր ԳՊՀ-ի առաքելության ու ռազմավարության, տարածաշրջանի ակնկալիքների ու ներուժի լիակատար համապատասխանություն, ինչի դեպքում ԳՊՀ-ի ծավալած գործունեությունն առավել համահունչ կլիներ իր առջև դրած նպատակներին»: Նոր ռեկտորը ռազմավարական ծրագիր չի ունեցել, իսկ կրթության որակի ապահովումը բուհում կատարվել է նախկին ռազմավարական ծրագրի հիմքի վրա:
ԿԵՂԾԻՔ Է ու ՍՈՒՏ՝ «Միջանկյալ նշենք, որ Գորիսի պետական համալսարանը նախկին ղեկավարության օրոք մեկ անգամ արդեն ունեցել է հավատարմագրման ձախողում, և 2017 թվականից վերսկսված գործընթացում հնարավոր եղավ արձանագրել նկատելի դրական արդյունքներ՝ ԳՊՀ-ի համապատասխան օղակների՝ վերջին երկու տարիների կանոնակարգված աշխատանքի, բուհում իրականացված զգալի բարեփոխումների շնորհիվ»: Ոչ մի ձախողում երբեք չի եղել: Առանց ռեկտորի էլ համալսարանի աշխատողները պատրաստվում են հավատարմագրման գործընթացին, իսկ ռեկտորը խոչընդոտում է այն:
ՍՈՒՏ Է՝ «Ի տարբերություն հին ռազմավարության՝ բուհի նոր ռազմավարությունը պետք է շատ ավելի իրատեսական լինի և խթանի բուհի առաջընթացը: Նպատակները մշակվում են ներքին շահակիցների տարբեր խմբերի հետ համատեղ՝ ամրապնդելու նոր ռազմավարության նկատմամբ ողջ ակադեմիական համայնքի սեփականության զգացումը»: Ռեկտորը տեղյակ չէ ռազմավարական նոր ծրագրից: Հետաքրքիր է, այս տողերի հեղինակները բառակո՞ւյտ են լցրել այստեղ, թե՞ իսկապես հասկանում են կրթությունից: Երբ այս և նման ձևակերպումներ փորձեցինք պարզաբանել կրթության բնագավառի մասնագետների օգնությամբ, մեզ պատասխանեցին, որ կամ աբսուրդի ժանրից է, կամ նրանք կարծում են, որ իրենց ընթերցողները «խոտ են ուտում». SIC:
ՁԱԽՈՂՈՒՄ Է՝ «Ռեկտորն անդրադարձավ համալսարանի ուսումնամեթոդական գործունեությանը, դրա կազմակերպման ու կատարելագործման խնդիրներին, ուսանողական համակազմի աճման ու նվազման ցուցանիշներին, ուսումնական բեռնվածությանն ու հաստիքների տեղաբաշխմանը, գործող մասնագիտությունների վերալիցենզավորման ու նոր մասնագիտությունների լիցենզավորման խնդիրներին, գիտահետազոտական գործունեության ցուցանիշներին, կարիերայի զարգացմանը, հասարակայնության հետ կապերին, միջազգային ծրագրերին, ֆինանսատնտեսական գործունեությանը և այլ հարցերի»: Այս բոլոր բնագավառները պարալիզված են նոր ռեկտորի «բարի» ձեռքով:
ՍՈՒՏ Է՝ «Համալսարանական կյանքի բոլոր բնագավառներում իրականացվող աշխատանքներում ակտիվորեն ընդգրկվել են ուսանողական կառույցները: ԳՊՀ-ում ձևավորվել է ուսանողական գիտական ընկերություն, հաստատվել է ՈՒԳԸ կանոնադրությունը»: Ուսանողական գիտական ընկերությունը քսան տարուց ավել է, որ գործում է:
ԿԵՂԾԻՔ Է՝ «Հաշվետու տարում բուհում առաջին անգամ կազմակերպվել է հանրապետական մակարդակով ուսանողական գիտաժողով՝ նվիրված ԳՊՀ-ի 50-ամյակին, որին ակտիվորեն մասնակցել են ինչպես ԳՊՀ-ի, այնպես էլ ՀՀ այլ բուհերի ուսանողները»: Համալսարանում տարիներ շարունակ կազմակերպվել են ուսանողական գիտաժողովներ:
ՍՈՒՏ Է՝ «2017-ը հագեցած էր բուհի 50-ամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումներով, որոնք ամփոփվեցին հոկտեմբերի 19-20-ը՝ «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով հանրապետական բացառիկ գիտաժողովի կազմակերպմամբ: Գիտաժողովին մասնակցում էին մոտ ութ տասնյակ գիտնականներ, մասնագետներ ու մշակույթի գործիչներ ՀՀ, ԼՂՀ և արտերկրյա գիտական ու գիտակրթական հեղինակավոր կառույցներից»: Բուհի 50-ամյակը չի նշվել, արտերկրյա գիտական ու գիտակրթական հեղինակավոր կառույցներ չեն մասնակցել գիտաժողովին, սովորական գիտաժողով է եղել, որ կազմակերպվում է ցանկացած բուհի կողմից, իսկ Գորիսի համալսարանում եղել են նաև միջազգային գիտաժողովներ:
ԿԵՂԾԻՔ Է՝ «Բուհում գործում է ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինասավորվող մեկ գիտական ծրագիր՝ «Սյունիքի նյութական և հոգևոր ժառանգությունը», որը նկատելի ձեռքբերումներ է արձանագրում»: Ոչ մի ձեռքբերում չկա:
ՍՈՒՏ Է՝ «Պետք է նշել, որ ԳՊՀ-ի գործունեության տարեկան հաշվետվության շուրջ հնչած որոշ հարցադրումներ տարերային ու խիստ հակասական բնույթ էին կրում, չէին առնչվում համալսարանի համար առաջնային նշանակություն ունեցող խնդիրներին և ավելի շատ ի ցույց դրեցին հարցադրողների անիրազեկվածությունը համալսարանական գործընթացներից, բուհում վերջին տարիներին իրականացված զգալի բարեփոխումներից»: Համալսարանականները վիրավորված և վրդովված են հատկապես այս վերջին հատվածից: Հիշեցնենք, որ համալսարանի խորհրդի քարտուղար Մարությանը  Սուրիկ Խաչատրյանի մտերմուհիներից է ու որը դեկան, խորհրդի քարտուղար էր դարձել նախկին մարզպետին մատուցած ծառայությունների դիմաց: Հիմա էլ նոր պաշտոն է ստացել այդ «տաշած քարը», բայց դրա մասին տեղյակ չեն խորհրդի նախագահը և համալսարանի աշխատակիցները: Պետք է նշենք նաև, որ նրա «արձանագրության» մեջ նկատվում է ատելությունը ողջ համալսարանականների և խորհրդի նախագահի նկատմամբ: Մեր զրուցակիցները նշեցին, որ խորհրդի նիստում բոլոր հարցերը հնչեցնելու դեպքում ռեկտորին մեկ րոպե անգամ չէին թողնի համալսարանում: Խնայել են, բայց իզուր: Ռեկտորն ու խորհրդի քարտուղարը ոչ միայն անիրազեկ են կրթությանը, այլև տարված են խառնակությամբ, իսկ խորհրդի նախագահը դեռ հանդուրժում է և խոհեմության կոչ անում: 
Նոր բազմաթիվ հարցեր են առաջացել համալսարանում, և փաստորեն միայն դեկանների ընտրության գործընթացը չէր, որ ազդել էլ այս կարևոր բուհի բնականոն զարգացմանը: Մեր զրուցակիցները նշեցին, որ այսպես շարունակվելու դեպքում իրենք չեն սպասի համալսարանի կարգավիճակի փոփոխությանը և  իրենց մոտ  խնդրանքով կհրավիրեն խորհրդի նախագահին՝ վճռելու ռեկտորի հեռացման հարց, քանի որ և՛ մարզպետ Վ. Հակոբյանը, և՛ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը միանշանակ համոզվեցին, որ այս ռեկտորը համալսարանը տանում է կործանման:
Ա. Թովմասյան

Գորիսի պետական համալսրանի ռեկտորը և խորհրդի քարտուղարը ստում են ու կեղծում (արձանագրություն առանց խորհրդի նախագահի ստորագրության)

Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին