▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքային աղբանոցում հայտնաբերված նորածնի վերջույթները հոշոտված են եղել

Մեծամորի մոտ գտնվող աղբանոցում հայտնաբերված նորածնի վերջույթները եղել են հոշոտված:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հայտնաբերել է արակա սեռի նորածին երեխայի դի, պորտալարը կտրված չի եղել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո միայն պարզ կլինի երեխան մեռելածին է եղել, թե դարձել է սպանության զոհ:

Նախնական տվյալներով՝ երեխայի դին հայտնաբերել են աղբահանություն իրականացնող ծառայության աշխատակիցները և ահազանգել իրավապահներին:

Երեխայի վերջույթները հոշոտված են եղել կենդանիների կողմից։

Աղբյուրը` Փաստինֆո

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին