▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է 26-ամյա երիտասարդը ծեծի ենթարկել տրանսգենդեր անձին. հանցագործության շարժառիթը

armtimes.com-ը գրում է. Նախօրեին 32-ամյա տրանսգենդեր կնոջը ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել:

Այս մասին մեր զրուցում ասաց «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբան Վահե Մանուկյանը: Նա ասաց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգքրի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով):

Երեկ տեղեկություն ստացվեց, որ փետրվարի 28-ին, ժամը 04:50-ին 26-ամյա մի երիտասարդ դաժան ծեծի էր ենթարկել տրանսգենդեր կնոջը, ապա այրել նրա բնակարանը: Ոստիկանությունը երիտասարդին բերման էր ենթարկել, սակայն ազատ արձակել:

Մեզ հայտնի դարձավ, որ 26-ամյա երիտասարդը կնոջը ծեծի է ենթարկել այն բանի համար, որ վերջինս խաբել է իրեն: Մասնավորապես տեղեկացանք, որ երիտասադրը տրանսգնեդր կնոջ հետ ծանոթացել է ինտերնետային կայքով, իսկ այդ օրն էլ ըստ պայմանավորվածության (գումարի դիմաց) երիտասարդը գնացել էր կնոջ բնակարան նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Սակայն «գործն» այլ ընթացք է ստացել. երբ 26-ամյա երիտասադրը հասկացել է, որ գործ ունի ոչ թե կնոջ, այլ՝ տղամարդու հետ, որից հետո նրան ծեծի է ենթարկել, ապա այրել բնակարանը:

Տրանսգենդեր անձը տեղափոխվել է Թիվ 1 հիվանդանոցային համալիր: ԵՊԲՀ լրատվականից մեր հարցին ի պատասխան ասացին, որ տուժածի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, մարմնի տարբեր հատվածներում առկա են քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդեր: Վիճակը գնահատվում է ծանր կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայի 14 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Կինն այդ բնակարանում ապրում էր վարձակալական հիմունքներով: Երեկ տանտերը եկել է եւ իր բնակարանը հայտնաբերել ամբողջովին այրված: Բնակարանի տանտերը՝ բրոկերի միջոցով է տունը հանձնել վարձակալության: Նա երեկ այցելել է ոստիկանություն՝ փորձելու պարզել դեպքի մանրամասները: Անմիջապես հարեւանությամբ ապրող բնակիչը մեր զրույցում ասաց, որ տրանսգենդեր կնոջը երբեւէ չի տեսել եւ չի լսել նրա մասին: Այդ օրն էլ վիճաբանության ձայներ չի լսել: Արթանցել են իրավապահների թակոցներից, երբ նրանք հորդորել են դուրս գալ տարածքից՝ հդրեհի պատճառով:

Տեղեկացանք, որ 32-ամյա անձը մի քանի ամիս է, ինչ վարձով ապրում էր այդ բնակարանում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին