▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր մանրամասներ ընդդիմադիր Հրայր Թովմասյանի մասին. ինչու դուրս եկավ Ժառանգությունից

armtimes.com-ը գրում է. Նախորդ շաբաթ Հայաստանի Ազգային ժողովն ընտրեց երկրի նախագահ, Բարձրագույն խորհրդի կազմ եւ Սահմանադրական դատարանի անդամ: Վերջին պաշտոնը բաժին հասավ արդեն նախկին պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին: ՀՀԿ-ականները տեղը տեղին Թովմասյանին ճանապարհեցին խորհրդարանից դեպի Սահմանադրական դատարան: Անգամ ԱԺ ամբիոնից Հրայր Թովմասյանին նվիրված ձոն հնչեց, գործընկերները գովեցին ու առիթը բաց չթողեցին նշել, որ նա լավագույնն է ոլորտում: Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւս «մասնակցում էր Հրայր Թովմասյանի մեծարման ցերեկույթին»: Փաշինյանը նշեց, որ Թովմասյանից հետաքրքրվել է, թե նա եղե՞լ է ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության հիմնադիր ու վարչության անդամ, բայց ստացել է բացասական պատասխան:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Ժառանգություն կուսակցության կենտրոնական գրասենյակից տեղեկացրեցին, որ Հրայր Թովմասյանը ոչ միայն եղել է Ժառանգություն ընդդիմադիր կուսակցության անդամ, այլ նաեւ 2005 թվականին կուսակցության երրորդ համագումարի ժամանակ ընտրվել է վարչության անդամ: Գրասենյակից նաեւ տեղեկացրեցին, որ նա 2005 թվականին դուրս է եկել կուսակցությունից, որովհետեւ իշխանական թեւից առաջարկ է ստացել` ընդգրկվել Սահմանադրական բարեփոխումներ իրականացնող հանձնաժողով:

2007-2012 թվականներին Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ ՀԺ-ի լրագրողի հետ զրույցում ներկայացրեց մի քանի վարկած, որոնք ակտիվ շրջանառվել են Թովմասյանի Ժառանգությունից դուրս գալուն զուգահեռ եւ համարվել հիմնական պատճառ: Մասնավորապես, Սաֆարյանն ասաց, որ 2003 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններին Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չմասնակցել, որպեսզի Արդարություն դաշինքին չխանգարի, սակայն Թովմասյանը եւ այլ կուսակիցներ դեմ են եղել Հովհաննիսյանի այդ որոշմանը եւ պնդել են, որ մասնակցեն նախագահական ընտրություններին: Ստացվում է, որ Հրայր Թովմասյանը, որն այժմ իշխանության ջրաղացին ջուր է լցնում, նախկինում էլ նույն ակտիվությամբ ցանկացել է պայքարել իշխանության դեմ: Այնուհետ, տեղեկացանք, որ 2005 թվականին, երբ հանրապետությունում Սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, Ժառանգությունը ներկայացրել է փոփոխությունների իր տեսլականը, որի մշակման գործում մեծ ներդրում է ունեցել Թովմասյանը: Սաֆարյանի փոխանցմամբ՝ Ժառանգության ներկայացրած դրույթները ինչ-որ չափով ընդունելի են եղել, սակայն չգիտես ինչու, Թովմասյանը միավորվել է իշխանության համար սահմանադրական բարեփոխումներ ներկայացնող Վարդան Պողոսյանի հետ եւ առաջ է տարել ՀՀԿ-ի տարբերակը:

Սա էլ հանդիսացել է պատճառ, որ ներքին խռովություն առաջանա Ժառանգության ղեկավարության եւ Հրայր Թովմասյանի միջեւ: Ժառանգություն կուսակցության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը նաեւ նշեց, որ Հրայր Թովմասյանը եղել է այն մարդկանց շարքում, որոնք նախաձեռնել են Ժառանգության ստեղծումը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին